Բացել լրահոսը Փակել լրահոսը
01asasasaa
A A
Քաղաքականություն

«ԱԽ քարտուղարի ԱՄՆ այցի ընթացքում պլանավորվել է միայն մեկ պաշտոնական հանդիպում». խոսնակ

«ԱԽ քարտուղարի ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում բոլոր հանդիպումները լուսաբանվել են մեր կողմից և դրանց մասին տեղեկատվությունը տեղադրված է ԱԽ գրասենյակի պաշտոնական կայքում» ,- մեր հարցմանը ի պատասխան`Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մամլո խոսնակ Արեգ Քոչինյանը պարզաբանում է մամուլի տեղեկությունները, որ ԱԽ քարտուղարը ԱՄՆ այցելության ընթացքում հանդիպել է նաև ԿԸՀ և ԴՀԲ –ի ղեկավարության հետ:

Իսկ եղե՞լ է նպատակ նման հանդիպում անցկացնելու` հարցին՝ Արեգ Քոչինյանը պատասխանում է.

«ԱԽ քարտուղարի այցի ընթացքում պլանավորվել է միայն մեկ պաշտոնական հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ օգնական ու ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի ու Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլլի հետ, որը և տեղի է ունեցել մայիսի 15-ին»: