Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Դպրոցները տոնում են վերջին զանգը (տեսանյութ)

Վերջին զանգը այս տարի նշվում է մայիսի 24-ին: Այսօր  բոլոր միջնակարգ և ավագ դպրոցներում հնչեց վերջին զանգը: Դպրոցում ուրախությունն ու տխրությունը միախառնվել է: Աշակերտները և տխուր են, որ ավարտում են դպրոցը ու հրաժեշտ տալիս ընկերներին, բայց և ուրախ, որ մուտք են գործում դեպի հասուն կյանք:

Տարրական դասարանի ուսուցչուհի Անժել Դեմիրչյանը հուզմունքով է հիշում, թե ինչպես 9 տարի առաջ ինչպես դիմավորեց իր աշակերտներին և ուղեկցեց դպրոց, իսկ այսօր եկել է արդեն բաժանման պահը:

«Ամեն ուստարվա սկզբին և ավարտին կարծես  փոքր երեխաներ, զվարճանում ենք, մտահոգվում, գնացողների հետ տխրում,  եկողների հետ՝ ուրախանում; Ամեն անգամ մանկանում ենք, մանուկների հետ՝ մեծանում»:

Տոնը հուզել է նաև շրջանավարտ ունեցող բոլոր ծնողներին նրանց խոսքով՝ իրենց երեխաների վերջին զանգին իրենք էլ հիշեցին իրենց վերջին զանգն ու դպրոցական հաճելի օրերը:

Արդեն ավանդույթ դարձած տոնը, որը ամեն տարի  նշվում էր Հայաստանի Հանրապետության Հրապարակում այս տարի չի նշվելու նույն ոգևորությամբ և ուրախությամբ: Քաղաքապետարանի  փոխանցմամբ այս տարի քաղաքապետարանը միջոցառումներ չի  պատրաստել շրջանավարտների համար: