Բացել լրահոսը Փակել լրահոսը
61139974_397469317527091_3102587411448725504_n
A A
Քաղաքականություն

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը վերաիմիջավորման կարիք ունի. քաղաքագետ

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը վերաիմիջավորման կարիք ունի: Քաղաքագետ Արմեն Բադակյանն այդ գործընթացը տեսնում է: Երեկ Ազատության հրապարակում ՀՅԴ-ականների ակցիան այդ գործընթացի մի մասն էր:

«ՀՅԴ –ն շատ երկար ժամանակ դիտարկվել է Հանրապետական կուսակցության կցորդ եւ հիմա ինքը կարիք ունի ռեբրենդինգի, քանի որ իրավիճակը փոխվել է»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին հայտարարությանը, քաղաքագետն ասաց, որ այդ բարեփոխումները միայն դատավորների փոփոխություն չպետք է լինի. «Հիմա կոնկրետ դատաիրավական համակարգի բարեփոխում ասելով նախ պետք է իշխող քաղաքական ուժը հասկանա, թե ինչ է այդ դատաիրավական համակարգի բարեփոխումը»:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանն այսօր իշխանության գլխավոր թերությունը համարում է ոչ համակարգային մոտեցումը: «Կա ֆլեշմոբային մտածելակերպ: Երեւի թե դա պայմանավորված է նրանով, որ շատ շատերը, որոնք իշխանություն են կազմում, հիմնականում գործելակերպը էդպիսին է՝ ֆլեշմոբային, կա խնդիր եւ պետք է այս պահին դա լուծել: Այս մտածելակերպն է, այս մոտեցումը կա բոլոր ոլորտներում»,-ասաց քաղաքագետը: