Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հակասությունը ոչ թե Հայաստան-Արցախի միջև է, այլ Երեւան-Ստեփանակերտ վերնախավերի. Արա Պապյան

 «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը Հայաստան-Արցախ հարաբերություններում հակասություն չի տեսնում: Քաղաքագետը հակասություն տեսնում է Երեւան-Ստեփանակերտ վերնախավերի միջեւ:

«Բնական է, եթե Երեւանում տեղի է ունեցել փոփոխություն, այդ ամբողջը պետք է տեղի ունենար նաեւ Արցախում, բայց տեղի չունեցավ: Տեղի չունեցավ, թերեւս այն ակնկալիքով, որ Արցախում ինքնակամ ձեւով այդ փոփոխությանը կգնան: Արցախում մշտապես տիրել է հետեւյալ մտայնությունը, որ իշխող վերնախավը պետք է համահունչ լինի Երեւանում իշխող վերնախավին»,-նման տեսակետ հայտնեց քաղաքագետը՝ այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում:

Արա Պապյանը չի հասկանում, թե Արցախում ինչո՞ւ են հրաժարվում իրենց նախկին սկզբունքային դիրքից. «Գնացեք ընտրությունների, մի սպասեք մինչեւ 2020 թվականը:

Դա շատ երկար է նման իրավիճակի համար, ինչքան երկար տեւի, այնքան ցնցումները շատանալու են»: Քաղաքագետի խոսքով, դատաիրավական համակարգի փոփոխություն պետք է իրականացվի: «Պետք է օրենսդրական փոփոխություններ կատարվեն, պետք է նաեւ վեթիինգը՝ խորազննում իրականացվի: Պետք է նայվի մարդու անցյալը»,-ասա Արա Պապյանը: