Բացել լրահոսը Փակել լրահոսը
Davit Grigoryan datavor
A A
Քաղաքականություն

Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ով քննում էր ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն: 

«Ա1+»-ի  հետ զրույցում  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի կատարած հանցագործության մասին հաղորդումը ստացել են, ընթացքի մեջ է: Մանրամասներ կհայտնեն հաջորդիվ: