Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ո՞վ պետք է որոշի՝ դատավորի կայացրած վճիռը ճի՞շտ է, թե՞ ոչ (տեսանյութ)

Ազգային ժողովում հարց տրվեց  ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի կողմից արված հայտարարությանը, թե նրանք, ովքեր դժգոհ են դատարանի կայացրած որոշումից, թող իրենց բողոքները ներկայացնեն Ազգային ժողով:

Փաստաբան Թամարա Յայլոյանը կարծում է, որ սովորաբար դատական վճիռներից հետո մի կողմը միշտ դժգոհ է մնում: Ո՞վ պետք է որոշի՝ դատավորի կայացրած վճիռը ճի՞շտ է, թե՞ ոչ:

Աննա Վարդապետյանը չցանկացավ մեկնաբանել Լենա Նազարյանի հայտարարությունը: Նա նշեց, որ վերջին մեկ տարում գործադիրը հայտարարել է, որ որևէ միջամտություն չի ունենալու դատական իշխանության նկատմամբ և չի միջամտում:

Փաստաբանը արձագանքելով Աննա Վարդապետյանին նկատեց, թե ո՞րն է երաշխիքը, որ նման սխալներ այլևս չեն լինի: Ըստ նրա՝  դատարանների գործունեությանը խոչընդոտում եղել է և հիմա հայտարարվում է, որ միջամտություն չի եղել: