Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Գագիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել. նրա հայտարարությունը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրված՝ ԲԴԽ նախագահի պաշտոնական հայտարարությունից։

Հայտարարության մեջ, մասնավորապես նշված է, որ մայիսի 20-ին դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումների վերաբերյալ արտահայտած մտահոգությունները նկատի ունենալով՝ Հարությունյանն այլևս նպատակահարմար չի համարում իր հետագա պաշտոնավարումը որպես ԲԴԽ նախագահ և խորհրդի անդամ։

Նա բեղմնավոր գործունեություն է մաղթել անկախ դատական իշխանության կայացման գործում, իսկ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայրենակիցներին տարիներով կուտակ իր ասելիքը իրավաբանը կներկայացնի հետագայում։

«Վստահ եմ, որ այսուհետ բավարար ժամանակ կունենամ՝ հատկապես միջազգային մասնագիտական գործակցության շրջանակներում առավել ակտիվ գործունեություն ծավալելու համար՝ ի բարօրություն հայ ժողովրդի։ Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»,- եզրափակել է նա։