Բացել լրահոսը Փակել լրահոսը
andrias
A A
Քաղաքականություն

Կառավարությունը հրաժարվո՞ւմ է լյուստրացիայի մասին օրենք առաջ բերել. Անդրիաս Ղուկասյան

Ազգային ժողովում ընթանում է անցումային արդարադատության վերաբերյալ լսումները: Կառավարության ծրագրի առանցքային կետերից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն էր: Իրավագետ Արամ Մամիկոնյանին հետաքրքրում է հակակոռուպցիոն մարմին ձևավորվե՞լ է: Առկա՞ է հայեցեկարգ: Եվ արդյոք հակակոռուպցիոն մարմին ձևավորվելուց հետո պետք է ունենա անցումային արդարադատության որևէ հանցակազմ:

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը նշեց, որ հակակոռուպցիոն մարմին դեռ չի ձևավորվել, քննարկումները շարունակվում են:

Իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը ի՞նչ վիճակում է, շարունակեց հետաքրքվել Արամ Մամիկոնյանը, ինչին ի պատասխան նախարարի տեղակալն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը մշակել է նախագիծ:

Այն ուղարկվել է փորձաքննության՝ միջազգային կազմակերպությունների կողմից ձևավորված չափանիշներին՝ դրանց համապատասխանությունը ստուգելու համար:
Թե ե՞րբ նախագիծը կդրվի շրջանառության մեջ, Աննա Վարդապետյանը դժվարացավ ժամկետներ նշել:

«Կարելի է արձանագրել, որ Կառավարությունը հրաժարվում է լյուստրացիայի մասին օրենք առաջ բերել»,- հետաքրքրվում է Հայ կառուցողական կուսակցության ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանը: Նրա հարցին պատասխանեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Պետությունը այդ հարցի շուրջ վերջնական դիրքորոշում չունի:

«Աննա Վարդապետյանը չի կարող ներկայացնել Կառավարության տեսակետը: Ասել, որ լյուստրացիայից Կառավարությունը հրաժարվում է, տեղին չէ»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը: