Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գուրգեն Եղիազարյան. ես Քոչարյանի ժամանակ նստել եմ (տեսանյութ)

Եկել եմ էստեղ, որովհետև այս հրապարակում հարձակվել են թոռների հետ զբոսնող պապու վրա (նկատի ունի ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանին – հեղ.) և իմ քաղաքացիական պարտքն եմ համարել մասնակցելու այս ամենին. ասաց ԱԱ նախկին փոխնախարար, հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանը, պատասխանելով, թե ինչու է ներկա ՀՅԴ հայտարարած հանրավաքին։

Հասարակական գործչի խոսքով նման ստորություն Հայաստանում դեռևս չէր եղել։ Եղիազարյանը հիմարություն որակեց Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչը։ «Դա հարձակում էր Սահմանադրության վրա»,- ընդգծեց նա։

Ըստ ԱԱ նախկին փոխնախարարի, սուտ են նաև Փաշինյանի այն հայտարարույթւոնները, որ կան որոշ դավադիր ուժեր, որոնք փորձում Արցախը ներքաշել պատերազմի մեջ. «Ո՞ւմ ա սպասում, թող, անունները տա»։

Այն հարցին, թե ի՞նչ հարաբերությունների մեջ Քոչարյանի հետ և արդյո՞ք հանդիպել է, պատասխանեց. «Ես չլուծված խնդիր ունեմ ճիշտն ասած. ես Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նստել եմ» և, որ որևէ հարաբերություն չունի հետը։