Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՀՅԴ-ականները հեռացան դեղին քարտերով. հանրահավաքը ավարտվեց

«Եթե հանրահավաք ենք անում, ուրեմն երկրում մի բան այնպես չի», - հայտարարում է դաշնակցական Արմեն Ռուստամյանը։ Նա վստահ է՝ Հայաստանը դառնում է միահեծան։  Իշխանության վարած քաղաքականությունը առաջացնում է վտանգներ: Արմեն Ռուստամյանը իշխանությանը ինքնահավան անվանեց, որը չի զգում այդ վտանգների դեմը առնել։ «Դրա համար եկել ենք ասել՝ լրջացեք։ Դուրս եկեք  ինքնասիրահարված ու էյֆորիկ վիճակից»։

Հանրահավաքը ավարտվեց։ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ այս շարժումը շարունակվելու է եւ իրենք խոշորացույցի տակ են պահելու  կառավարության գործունեությունը։  ՀՅԴ-ականները հեռացան՝  դեղին քարտ ունենալով՝ ուղղված իշխանություններին։ Հաջորդ հանրահավաքի մասի կհայտարարվի լրացուցիչ։