Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք թույլ չենք տա , որ լինի մեկ կարծիք, մեկ կարծիքը դա դիկտատուրա է. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Դաշնակցական Գեղամ Մանուկյանը կոչ է անում Կառավարությանը լրջանալու։ «Մեր երկրում ջրբաժանները շատացել են, ջրբաժաններ, որ դրեց իշխանությունը անցնող մեկ տարվա ընթացքում։ Մենք եկել ենք ասելու, որ թույլ չենք տա 100 հետո նորից ջրբաժան գծել։ Մենք թույլ չենք տա, որ երկրում լինի մեկ մարդու կարծիք։  Մեկ կարծիքը դիկտատուրա է, և մեր երկրում բացառվում է»,- դիմելով Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին ասաց նա։

ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը   բողոք չի ներկայացրել ոստիկանություն՝  մայիսի 18-ին տեղի ունեցած միջադեպից հետո։ Այս մասին Ազատության հրապարակում ասաց ՀՅԴ հանրահավաքը վարող Գեղամ Մանուկյանը։  Նա չի կարող բողոք ներկայացնել հայ մարդու դեմ,- բացատրեց պարոն Մանուկյանը։

 Հիշեցնենք, որ միջադեպը տեղի ունեցել մայիսի 18-ին, երբ տեղի էր ունենում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքի ակցիան։ Այդ պահին Հրանտ Մարգարյանը զբոսնում էր թոռների հետ Ազատության հրապարակում, երբ մի քանի քաղաքացի հարձակվել են նրա վրա։

Մանրամասները՝  տեսանյութում