Բացել լրահոսը Փակել լրահոսը
Osipyan-Valeri
A A
Քաղաքականություն

Ոստիկանությունում չարաշահումներ չեն կարող լինել

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մայիսի 20-ին դատարանների շրջափակումը համարում է ինքնաբուխ ակցիա:

Չնակած որ օրենքով սահմանվում է՝   ակցիաները  պետք է անցկացվեն դատարաններից որոշակի հեռավորության վրա, ոստիկանապետի պնդմամբ դրանք տեղավորվում են հավաքների ազատության մասին օրենքի ընդանուր դրույթներում:

Ոստիականապետի խոսքով՝ իրենք, բախումներից խուսափելու համար, ընտրել են քաղաքացիների հետ բացատրական աշխատանքներ տանելու մարտավարությունը, և ոչնչով կաշկանդված չեն եղել: 

Հիշեցնենք, որ քաղաքացիները վարչապետի հորդորով պետք է շրջափակեին  ՀՀ բոլոր դատարանները:

Իսկ խոսելով պետական վերահսկողական ծառայության՝ ոստիկանությունում անցկացրած   ստուգումների մասին, ոստիկանապետը նշեց, որ իրենք աշխատում են պարզ ու թափանցիկ և ոստիկանությունում չարաշահումներ չեն կարող լինել: Ի հավաստում իր խոսքի, Օսիպյանը  ասում է, որ 2018 թվականի իր պաշտոնավարման ամիսներին տնտեսվել է մոտ 500 միլիոն դրամ, իսկ մինչև այս տարվա հունիսի վերջ տնտեսված գումարի չափը կհասնի 1 միլիարդ դրամի: