Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ramkavarner
A A
Քաղաքականություն

Հայ ժողովրդին հեռու պետք է պահել անցյալի մտածելակերպից. Տեղի ունեցավ ՌԱԿ 28-րդ համագումարը

Այսօր Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության 28-րդ պատգամավորական ընդհանուր ժողովը (համագումար) ։ Համագումարին ներկա էին կուսակցության անդամներ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ Հեթում աբեղա Դաղալյանը և այլ հրավիրյալ հյուրեր։

Ելույթով հանդես եկավ կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանը, Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ Հեթում աբեղա Դաղալյանը։ Իր ելույթում վարչության նախագահը նշեց, որ իրենց քայլերը միշտ ուղղված են եղել հայրենիքի, հայ ժողովրդի ապահովության, հայ առաքելական եկեղեցու զորացման համար։

Դաղալյանն ընթերցեց Մեծի Տանը Կիլիկիո Արամ Ա Քեշիշյանը ուղերձը։ Ուղերձում մասնավորապես նշված էր, որ ներկա կյանքի մարտահրավերները հայ ժողովրդին հեռու պետք է պահեն անցյալից ժառանգված մտածելակերպից, գործելակերպից, գաղափարախոսական, հատվածական մոտեցումներից. «Եվ կառչել էականին, մնայունին, գերահույնին, այլ խոսքով՝ Հայաստանի առավել ծաղկմանն ու հզորացմանը, Արցախի անկախության ամրապնդմանը, Սփյուռքի վերակազմավորման և մեր ազգի պահանջատիրության»։  

Վարչության նոր կազմի ընտրությունը տեղի կունենա մայիսի 25-ին։