Բացել լրահոսը Փակել լրահոսը
3cc2aff7-8033-1000x708-100-scale
A A
Քաղաքականություն

Ստյոպա Սաֆարյանը միացել էր ԲԴԽ-ն շրջափակող ցուցարարներին (տեսանյութ)

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին ԲԴԽ շենքի մոտ միացավ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: 

«Սա շատ արդարացի քայլ է քաղաքացիների կողմից, որովհետև ամբողջ դատական համակարգի կեղտի պարտակողը եղել են Գագիկ Հարությունյանն ու իր բանդան:Նրանք պարտավոր են հեռանալ, քանի որ այս համակարգի մերժումը եղել է  հեղափոխության ժամանակ, և իրենք այլևս անելիք չունեն այս պետության շինարարության հարցում»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ դատական համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի մասին վկայող բազմաթիվ անձնական պատմություններ կան, որոնք հիմք ընդունելով պիտի ԲԴԽ-ը հրաժարական ներկայացնի:

Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ դատական իշխանությունն ավելի հեշտ է հանձնվելու, քան նախորդ իշխանությունները: