Բացել լրահոսը Փակել լրահոսը
european_court_justiceweb-thumb-large
A A
Քաղաքականություն

Եվրադատատարանի վճիռը ՀՀ-ի դեմ. 15 000 եվրո՝ սպանված զինվորի կյանքի իրավունքի խախտման համար

    Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է  հրապարակել  ընդդեմ Հայաստանի Հանրապետության։   Դիմումատուն Մարմարաշեն գյուղի 65-ամյա Ռոբերտ Միրզոյանն է, որի որդին սպանվել  է 2007թ զինվորական ծառայության ընթացքում։

Եվրադատարանը գտել է, որ խախտվել են Մարդու իրավունքների  եվրոպական կոնվենցիայի երկու հոդվածներ՝  Կյանքի  եւ արդյունավետ պաշտպանության  հոդվածները։

Հայաստանի  Հանրապետությունը պետք է փոխհատուցի 15 000 եվրո որպես բարոյական փոխահատուցում։ Հայայստանյան դատարանները մերժել են բարոյական փոխհատուցման պահանջը։

Զինվորի՝  Գեղամ Սերգոյանի/ նա մոր ազգանունն է կրում սպանության համար  դատապարտվել է սպաներից մեկը 15 տարի ժամկետով։ Ըստ քրեական գործի՝ սպան կրակել էր զինվորի վրա՝ երբ  տեսել է հեռուստացույց է դիտում եւ չի կրում գոտի եւ գլխարկ։