Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0129870
A A
Քաղաքականություն

Ողջաբերդի սողանքների վերաբերյալ առաջարկ կներկայացվի մայիսի 28-ին

Գառնի-Գեղարդ ճանապարհի սողանքային գոտին կնորոգվի:  Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Ողջաբերդի այդ հատվածի խնդիրը  վկայում է համակարգային պրոբլեմի մասին. «Մենք ամեն անգամ այնտեղ գումար ենք հատկացնում, մի քիչ ուղղում ենք, ասֆալտ ենք անում: Բոլորս գիտենք, որ չորս տարուց կամ երեք տարուց, կամ մեկ տարուց նույն վիճակն է լինելու: Դա այդքան բարդ խնդի՞ր է, որ մենք չենք կարողանում լուծել այդ սողանքի հարցը, որ ենթադրենք, այսինքն` 21-րդ դարն է»:

Վարչապետը հարցրեց Քաղաքաշինության Կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին՝ արդյո՞ք գիտի այս հարցի պատասխանը:

Վահագն Վերմիշյանը տեղեկացրեց, որ Ողջաբերդի բնակիչների բողոքից հետո այցելել են Ողջաբերդ. «Անցյալ շաբաթ հրավիրել էին մի ամերիկյան ընկերություն, սողանքների դեմ պայքարի մասնագետներն են: Դա պարզ նախագծային խնդիր է, որը աշխարհում արվում է, եւ այդ Ողջաբերդի խնդիրը կարելի է լուծել: Ուղղակի, էնտեղ  գեոճաղավանդակներ պետք է օգտագործել, ոչ թե ավանդական բետոնե բլոկները: Սա լուծվող խնդիր է: Ամբողջ աշխարհում կան այդ սողանքները: Մենք անընդհատ ինչ որ հրդեհ ենք հանգցնում, եղավ՝ գնում ենք հանգցնելու, տեղերը գիտենք, վաղուց, ուղղակի սիստեմավորված դրա դեմը պետք է առնել»,-ասաց Վահագն Վերմիշյան:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ասաց, որ խնդրի լուծման կոնկրետ առաջարկ կներկայացնի մայիսի 28-ին:

 

Նախագիծն ընդունվեց: