Բացել լրահոսը Փակել լրահոսը
kar
A A
Քաղաքականություն

Լոռու մարզում 50 նոր աշխատատեղ կբացվի

Նոր ներդրումային ծրագիր Լոռու մարզում: Ստեփանավանում չինական ընկերությունը կզբաղվի ջրի արտադրությամբ:  5մլն դրամի ներդրում կատարելով՝ չինական ընկերությունը 50 աշխատատեղ կբացի, որը հետագայում կընդլայնվի: Կառավարության նիստի ընթացքում այսօր ասաց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ գիտի նախագծի մասին եւ խնդիրների, որոնք կապված էին մեկ ընդհանուր հողակտորի հետ:

«Բախվեցինք հողամասերի կտրտվածության հետ կապված խնդրին, տեղ կար, որտեղ կարողանում էին հողամասեր գտնել, բայց էդտեղ խնդիր կար, որովհետեւ հողամասների միջեւ գտնվող ասենք մեկ սեփականատերը հրաժարվում էր վաճառել կամ շատ մեծ գին էր առաջարկում, դրա համար այս ներդրումային ծրագիրը հետաձգվեց եւ ուրախ եմ, որ մեկ կտոր հողատարածք  են կարողացել գտնել»,-ասաց վարչապետը:

Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ այս պահին ոչ մի խոչընդոտ չկա, 18 ամսվա ընթացքում պետք է ընկերությունը իրականացնի նախատեսված ներդրումը:

Նախագիծն ընդունվեց միաձայն:

...................

Այս տարվա հունիսի մեկից կբարձրանան զինովարականների աշխատավարձերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեցեկացրեց, որ այս կարգավորումներով լուծում են կրտսեր կազմի զինծառայողների եւ հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների համար աշխատավարձերի խնդիրը:

«Ասել էինք, որ տասը տոկոսով զինծառայողների աշխատավարձերը կավելանան, բայց կրտես կազմինը եւ հատուկ ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինչեւ 20 տոկոսով»,-ասաց վարչապետը եւ շնորհակալություն հայտնեց ՀՀ Զինված ուժերին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների եւ մեր երկրի անվտանգությունը պաշտպանելու համար: