Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Նոբելյան մրցանակակիր գերմանացի վիրուսաբանը հանդիպել է ԵՊԲՀ ուսանողների հետ

Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով Հայաստան ժամանած 6-րդ նոբելյան մրցանակակիր Հարալդ զուր Հաուզենն այսօր հանդիպեց ԵՊԲՀ ուսանողների, ավագ դպրոցների աշակերտների ու երիտասարդ հետազոտողների հետ:

Նոբելյան մրցանակակիրըհանդիպման սկզբում անդրադարձավ իր գիտական գործունեությանը, անցած ուղուն, ինչպես նաև ներկայացրեց հաջողության հասնելու գործիքները՝ նոբելյան մրցանակակիր դառնալու ճանապարհին:

Գերմանացի վիրուսաբանն արժանացել է նոբելյան մրցանակի՝ մարդու պապիլոմավիրուսի (HPV) դերը արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման մեջ բացահայտելու համար:

Հարալդ զուր Հաուզենի խոսքով՝ ինքն արդեն 60 տարի է ակտիվ աշխատում է այս բնագավառում: «Երբ մենք բացահատեցինք պապիլոմավիրուսը, կենտրոնացված էինք արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման մեջդրա դերի վրա: Սակայն, մենք այժմ տեսնում ենք, որ այն մեծ ազդեցություն ունի քաղցկեղային այլ հիվանդությունների առաջացման պարագայում»,- ասաց նոբելյան մրցանակակիրը՝ նշելով, որ սա շարունակական գործընթաց է, որը գիտնականներից տարիների աշխատանք է պահանջում:

Նոբելյան մրցանակակրի հետ հանդիպմումը կրում էր «Ինչպես դառնալ Նոբելյան մրցանակի հաղթող» խորագիրը: Անվանիգիտնականը կիսվեց ոչ միայն տարիների փորձով, խորհուրդներով, այլն նաև պատասխանեց ապագա բժիշկներին ու գիտնականներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:

Նոբելյան մրցանակակրի հետ հանդիպմանը ներկա էին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ու գիտության գծով պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանը:

Նշենք, որ նոբելյան մրցանակակրին մայիսի 23-ին, ժամը 10։00-ին ԵՊԲՀ նիստերի դահլիճում (մուտքը Աբովյան փողոցից) հանդիսավոր կերպով կշնորհվի ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում, որից հետո Հարալդ զուր Հաուզենըհանդես կգա «Սննդային ինֆեկցիաների կապը մարդկանց մոտ տարածված քաղցկեղի հետ» բացառիկ դասախոսությամբ։

ԵՊԲՀ-ի կողմից եզակի հնարավորություն է ստեղծվել ոլորտի մասնագետների համար  ներկա գտնվել նոբելյան մրցանակակրի՝ բժշկության մեջ արդիական խնդրին՝ քաղցկեղին, վերաբերող դասխոսությանը: