Բացել լրահոսը Փակել լրահոսը
Hachini herosamart(1)
A A
Քաղաքականություն

Հաճընի հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ (տեսանյութ)

2020 թվականին նշվելու է Հաճընի հերոսամարտի 100-ամյակը։ Այս կապակցությամբ  «Ա1+»-ը զրուցեց «Հաճն» հայրենակցական միության ատենապետ, «Տեսակետ» մամուլի ակումբի նախագահ Հովհաննես Գրիգորյան-Ճարպիկյանի հետ։

1915 թ. կոտորածներից հետո Հաճնցիները տարագրվելով աշխարհով մեկ՝ բնակություն հաստատեցին Արգենտինայում, Լիբանանում, Ֆրանսիայում, Հայսատանում, Հունաստանում և ստեղծեցին հայրենակցական միություններ. պատմությանը հետադարձ արեց Գրիգոր-Ճարպիկյանը։

Հայրենակցական միություններ ստեղծելու նպատակը, ատենապետի խոսքով, այն էր, որ հնարավոր լինել պահպանել հայկական մշակույթը, ավանդույթները, դրանք սերունդներին փոխանցել և կարողանան հայկական հարցը բարձրացնել։

Առաջին միությունը՝ «Հաճըն» հայրենակացական միության կենտրոնական վարչությունը ստեղծվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում 1930-ական թվականներին։ Որից հետո Ֆրանսիայում, Լիբանանի Բեյրութ քաղաքում, որտեղ նաև Հաճըն անվանումով թաղամաս կա։ «Եվ 50-ական թվականներին արդեն Հայաստանում է ստեղծվել»,- նշեց Գրիգոր-Ճարպիկյանը։ 1958թ.-ին  որոշ հաճընցիներ Կոտայքի մարզում Սիլավոյ թաղամասը նմանեցնելով Կիլիկիայի Հաճըն քաղաքին՝ դիմել են իշխանություններին ու թաղամասն անվանել Նոր Հաճըն ու հիմնել քաղաքը։

Իսկ 100-ամյակին ընդառաջ՝ նախատեսվում է անցկացնել գիտաժողով՝ վերարժևորելու հաճընցիական գաղափարը և մշակելու հաճընցիական ոգու պահպանման ռազմավարությունը։  

Մանրամասները տեսանյութում