A
A
Դեսպանատունը հրապարակել է Իտալիայում վթարի հետեւանքով վիրավորված քաղաքացիների անունները
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում եղել է ՀՀ երկու քաղաքացի՝ Մարգարիտա Գյուլումլան՝ ծնված 10․06.1982թ. և Նինա Մեհրաբյան՝ ծնված 24.04.1987թ.։ Նինա Մեհրաբյանը ստացել է թեթև վնասվածքներ և համապատասխան բուժօգնությունից հետո դուրս գրվել։ Մարգարիտա Գյուլումյանը գտնվում է բժշկական զննման փուլում։ Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։
Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով։