Բացել լրահոսը Փակել լրահոսը
Zas
A A
Քաղաքականություն

2020թ. հունվարի 1-ց Ստանիսլավ Զասը կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդը Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունն առաջադրել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում, հայտարարել է Ղրղզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովը:

Այս մասին տեղեկանում ենք  ՏԱՍՍ-ից:

«Առաջարկության համաձայն՝ Զասը պետք է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը ստանձնի 2020 թվականի հունվարի 1-ից»,- ասել է նախարարը:

Զասի առաջադրումը պաշտոնապես կընդունվի աշնանը` ՀԱՊԿ նիստի ժամանակ: