Բացել լրահոսը Փակել լրահոսը
bagratashen
A A
Հասարակություն

ԱԱԾ քննություն է իրականացնում

ԱԱԾ քննություն է իրականացնում  Բագրատաշենի մաքսատանը ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:

Լրացուցիչ տեղեկություններ ԱԱԾ կտրամադրի ավելի ուշ:

Արդեն երեք օր է, Բագրատաշեն մաքսատանը անսովոր իրավիճակ է:

Nara tour օգտատիրոջ տարածած տեսանյությում երեւում է, թե մաքսատան անգարում  առեւտրականներին ինչպես են հսկում սահմանապահ զորքերի աշխատակիցները:

Տեսանյութում ասվում է, որ առեւտրականները իրենց ապրանքները մաքսազերծել են, սակայն չեն կարողանում դուրս հանել մաքսատնից:

Առեւտրականների խոսքով՝ անհայտ պատճառներով իրենց ապրանքները խառնվել են, մաքսատնից էլ տեղեկացնում են, որ իրենց ապրանքները պետք է բռնագանձեն:

Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակը նույնպես արձագանքել է ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

 Մաքսատանը քաղաքացիների ունեցած դժվարությունների հանգամանքները պարզելու նպատակով Մարդուիրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է վարույթ:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի  հանձնարարությամբ՝ իրավասու մարմինների հետիրականացվում են աշխատանքներ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով: