Բացել լրահոսը Փակել լրահոսը
despanatun
A A
Քաղաքականություն

Աջակցում են ձերբակալված ռուս քաղաքացիական ակտիվիստին. ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց

Երկուշաբիթ օրը՝  մայիսի 20-ին,  Ռուսաստանում ձերբակալվել է ռուսական  «Голос» քաղաքացիական շարժման խորհրդի անդամ  Ռոման Ուդոտը:

Ի պաշտպանություն Ռոման Ուդոտի այսօր ակցիայի մասնակիցները նամակ-հայտարարություն փոխանցեցին Ռուսաստանի դեսպանին:

«Ռոման Ուդոտը բավականին հայտնի անձնավորություն է, նա մասնակցել է Հայաստանում  2015թ. Սահմանադրական հանրաքվեին,  ինչպես նաեւ 2018 թվականի ԱԺ ընտրություններին՝ դիտորդի կարգավիճակով: 2015 թվականին վեր են հանվել բազմաթիվ խնդիրներ՝ օգտագործելով մեթոդաբանությունը, որը նաեւ առաջարկվել է եւ կիրառվել պարոն Ուդոտի կողմից: Վերջերս պարոն Ուդոտի եւ НТВ հեռուստաալիքի լրագրողի միջեւ ծագած բանավեճի հետեւանքով նրան մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի համաձայն՝ սպանության կամ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու սպառնալիքով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսեյ Պետրոսյանը:  

Ակցիայի մասնակիցների տեղեկացմամբ, Ուդոտի գործով առաջին դատական նիստը կայանալու է այսօր երեկոյան:

«Հյատարարությամբ հանդես եկած բոլոր կազմակերպությունները: Նրանք ևս Ուդոտի նկատմամբ հետապնդումը համարում են քաղաքական եւ կոչ ենք անում անհապաղ դադարեցնել հետապնդումը եւ ազատ արձակել պարոն Ուդոտին»:

Ակցիայի մասնակիցների խոսքով, Ռոման Ուդոտին ակջակցող ակցիաներ տեղի կունենան նաեւ այլ երկրներում ևս:

Ակցիայի մասնակից, ֆիզիկոս Արա Իոնիսյանն անձամբ է ճանաչում Ռոման Ուդոտին: Ազնվագույն մարդ է, ասում է Իոնիսյանը:

«Ռուսաստանում, ուղղակի մարդկանց հասցնում են, սա քաղաքական հետապնդում է, մարդուն ձերբակալեն մինչեւ դատը, դա խայտառակություն է, ինքը փախչող չի, ես չեմ կասկածում, որ նրան կնստացնեն մինիմում երեսուն օր»,-ասաց ակցիայի մասնակիցը:

Ռոման Ուդոտի աջակիցները «Ազատություն Ուդոտին» գրառմամբ պաստառները փակցրին դեսպանատան մուտքի պատերին: