Աջակցում են ձերբակալված ռուս քաղաքացիական ակտիվիստին. ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
Աջակցիր «Ա1+»-ինԵրկուշաբիթ օրը՝ մայիսի 20-ին, Ռուսաստանում ձերբակալվել է ռուսական «Голос» քաղաքացիական շարժման խորհրդի անդամ Ռոման Ուդոտը:
Ի պաշտպանություն Ռոման Ուդոտի այսօր ակցիայի մասնակիցները նամակ-հայտարարություն փոխանցեցին Ռուսաստանի դեսպանին:
«Ռոման Ուդոտը բավականին հայտնի անձնավորություն է, նա մասնակցել է Հայաստանում 2015թ. Սահմանադրական հանրաքվեին, ինչպես նաեւ 2018 թվականի ԱԺ ընտրություններին՝ դիտորդի կարգավիճակով: 2015 թվականին վեր են հանվել բազմաթիվ խնդիրներ՝ օգտագործելով մեթոդաբանությունը, որը նաեւ առաջարկվել է եւ կիրառվել պարոն Ուդոտի կողմից: Վերջերս պարոն Ուդոտի եւ НТВ հեռուստաալիքի լրագրողի միջեւ ծագած բանավեճի հետեւանքով նրան մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի համաձայն՝ սպանության կամ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու սպառնալիքով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսեյ Պետրոսյանը:
Ակցիայի մասնակիցների տեղեկացմամբ, Ուդոտի գործով առաջին դատական նիստը կայանալու է այսօր երեկոյան:
«Հյատարարությամբ հանդես եկած բոլոր կազմակերպությունները: Նրանք ևս Ուդոտի նկատմամբ հետապնդումը համարում են քաղաքական եւ կոչ ենք անում անհապաղ դադարեցնել հետապնդումը եւ ազատ արձակել պարոն Ուդոտին»:
Ակցիայի մասնակիցների խոսքով, Ռոման Ուդոտին ակջակցող ակցիաներ տեղի կունենան նաեւ այլ երկրներում ևս:
Ակցիայի մասնակից, ֆիզիկոս Արա Իոնիսյանն անձամբ է ճանաչում Ռոման Ուդոտին: Ազնվագույն մարդ է, ասում է Իոնիսյանը:
«Ռուսաստանում, ուղղակի մարդկանց հասցնում են, սա քաղաքական հետապնդում է, մարդուն ձերբակալեն մինչեւ դատը, դա խայտառակություն է, ինքը փախչող չի, ես չեմ կասկածում, որ նրան կնստացնեն մինիմում երեսուն օր»,-ասաց ակցիայի մասնակիցը:
Ռոման Ուդոտի աջակիցները «Ազատություն Ուդոտին» գրառմամբ պաստառները փակցրին դեսպանատան մուտքի պատերին: