Բացել լրահոսը Փակել լրահոսը
taterakan
A A
Հասարակություն

Թատերական ինստիտուտում ռեկտորի ընտրություն է

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր կայացել է ռեկտորի ընտրություն, որի միակ թեկնածուն  ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանն է։ Ընտրությունը դեռ չի ավարտվել, պարզ չէ, թե երբ հայտնի կլինի արդյունքը։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց  Լիլիթ Արզումանյանի գործավարուհին՝ Սուսաննա Ղազարյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 21-ին, Լիլիթ Արզումանյանի նախաձեռնությամբ ուսանողների հետ հանդիպում էր կազմակերպվել, որի ժամանակ  քննարկվում էր, թե ինչո՞ւ է ռեկտորի թեկնածուն միայն մեկը։ Հանդիպմանը Լիլիթ Արզումանյանը նշել էր, որ ինքը ինքնաբացարկ կհայտնի, իսկ ուսանողներին խորհուրդ տվել, որ  դիմեն նամակով Կրթության և գիտության նախարարին և իրենց  պահանջները ներկայացնեն։

Ի դեպ, ռեկտորի թեկնածության հայտ էին ներկայացրել նաև ԵԹԿՊՀ-ի ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով տեղակալ Արմեն Հարությունյանը և թատերագետ Վասիլի Գևորգյանը: Բայց նրանք չունեին ռեկտոր ընտրվելու համար պահանջվող ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ վաստակավոր արտիստի, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումներից որևէ մեկը։