Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+venesuela
A A
Սպորտ

Վենեսուելայում որդին հորը զրկել է փլեյ-օֆֆի ուղեգրից (տեսանյութ)

Վենեսուելայի ֆուտբոլի գարնանային առաջնության վերջին տուրում ուշագրավ միջադեպ է գրանցվել:

Փլեյ-օֆֆի ուղեգրերի համար պայքարող երկու թիմերի՝ «Պուերտո Կաբելյոյի» եւ «Դոպորտիվո Տաչիրայի» միչեւ կայացած հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2, որի արդյունքում երկու թիմերն էլ զրկվել են եզրափակիչ փուլ մտնելու ուղեգրից:

Հյուրերի կազմում վճռորոշ գոլը 90+2 րոպեին խփել է Ջանլուկա Մալդոնադոն, որը նոր է փոխարինման մտած եղել: Սակայն, աչքի ընկած ֆուտբոլիստն ոչ թե ուրախացել, այլ՝ տխրել է, քանի որ իր խփած գոլի պատճառով հաղթանակից, դրա հետ միասին փլեյ-օֆֆի ուղեգրից զրկել է իր հարազատ հորը՝ Կառլոս Մալդոնադոյին, որը «Պուերտո Կաբելյոյի» գլխավոր մարզիչն է: