Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ցանկության դեպքում նորից կլցնի Հանրապետության հրապարակը. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կասկած չունի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ «Իմ քայլը» դաշինքը ցանկության դեպքում Հանրապետության հրապարակը նորից կլցնեն։

Նա նման կարծիք հայտնեց՝ պատասխանելով հարցին, թե ինչու վարչապետի հայտարարությունից հետո դատարանների  մուտքերն ու ելքերը քիչ թվով  քաղաքացիներ փակեցին:

«Մենք ժողովրդի հետ համագործակցում ենք եւ ներկայացնում ենք ՀՀ  ժողովուրդը: Որեւիցե միջամտություն դատական համակարգին, իմ կարծիքով չկա, դա քաղաքական ակցիա էր: Ի դեպ, նման քաղաքական ակցիա տեղի է ունեցել հեղափոխության օրերին: Ես անձամբ մասնակցել եմ  Վերաքննիչ դատարանի գործունեության սահմանափակմանը»,-ասաց նա։

Ընդդիմության արձագանքները Ալեն Սիմոնյանը որակեց շոկային եւ էմոցիոնալ. « Հայաստանի Հանրապետությունում նույն ընդդիմությունը երեւի դեռ չի ընկալում, որ ժողովրդին է պատկանում իշխանությունը, ոչ միայն գործադիրը, ոչ միայն օերնսդիրը, այլեւ դատականը»,-ընդգծեց ԱԺ փոխնախագահը: