Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ինքը կարա մի ճիշտ բան անի, գնա իր անունը փոխի». Հայկ Սարգսյանը՝ Հայկ Ալումյանին (տեսանյութ)

 

 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը պայքար է սկսում խաղադրույք կատարողների դեմ:  Իր պայքարը հիմնավորում է փաստերով. «2010 թվականին խաղադրույքների ամբողջ ծավալը կազմել է 14 մլրդ, իսկ 2018թվականին՝ 306 մլրդ, այսինքն՝ 23 անգամ աճել է խաղադրույք կատարողների թիվը: Մենք տեսնում ենք խնդիր եւ պետք է պայքարենք»,-լրագրողներին ասաց պատգամավորը։

 

Ինչ վերաբերում է իր մասնակցությանը  դատարանների շրջափակմանը, պատգամավորն այդտեղ որեւէ խնդիր, հակասություն չի տեսնում,  քանի որ ինքը եղել է իր ընտրողների կողքին:

 

«Ես իմ աջակցություն եմ հայտնել մեր քաղաքացիներին, մեր քաղաքական թիմի կարծիքը կիսող քաղաքացիներին: Ես իմացա, որ պարոն վարչապետը նման կոչ է արել եւ մեկնեցի դատարանների մոտ»,-ասաց Հայկ Սարգսյանը:

 

Պատգամավորը չխուսափեց պատասխանել նաեւ իր գրառման հետ կապված հարցերին, որի հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նրան մեղադրել էր։

«Հայկ Ալումյանը մեկ տարի առաջ ամենակոպիտ ձեւով մեկնաբանում էր եւ հարվածում էր նախորդ իշխանություններին՝ ամենախիստ ձեւով, որ անգամ ես նման մեկնաբանություններ չեմ արել:  Հայկ Ալումյանը, որը Վահան Շիրխանյանի պաշտպանն էր եւ Շիրխանյանը ցուցմունք էր տալիս փաստացի Ռոբերտ Քոչարյանի դեմ, ընդամենը շատ կարճ ժամանակ հետո եկել է եւ դարձել է Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանը: Ես իրան ընդհանրապես մեկնաբանելու խնդիր չունեմ: Հայկ Ալումյանը այն մարդն է, որ հրազենով իմ վրա հարձակված մարդու շահերն է պաշտպանում դատարանում: Ինքը կարա մի ճիշտ բան անի, գնա իր անունը փոխի, որովհետեւ իր անունը պատիվ չի բերում Հայկ անունը կրող մյուս քաղաքացիներին»,-եզրափակեց Հայկ Սարգսյանը: