Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled collage
A A
Քաղաքականություն

ԱԱԾ ղեկավարը կապ ունի՞ քրեական հեղինակությունների հետ (տեսանյութ)

ԱԱԾ լիազորություններն օր առաջ պետք է փոխվեն։

«Մեդիա կենտրոնում»  հրավիրված քննարկմանը  «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը   պնդում  է՝  ԱԱԾ-ն պիտի զբաղվի հետախուզությամբ և  հակահետախուզությամբ՝ մնալով փակ կառույց: Քննչական գործառույթները  պետք է փոխանցվեն Քննչական կոմիտեին:

«Մոտ մեկ ամիս առաջ հանդիպել էի ԱԱԾ  մի սպայի հետ, ով ինչ-որ առումով բողոքում էր, որ հետախուզական և հակահետախուզական գործառույթներն իրապես տուժում են, քանի որ հիմա իրենք զբաղվում են հիմնականում այնպիսի գործունեությամբ, որով նախկինում չեն զբաղվել»,-ասաց նա:

Իոննիսյանը ընդգծեց՝ նախկինում երբևէ չի տեսել, որ ԱԱԾ-ն ղեկավարի  մակարդակով համագործակցի հանցավոր աշխարհի հեղինակությունների հետ, ինչպես հիմա. «Այդ քրեական հեղինակություններին էլ, երևի, շատերը գիտեն՝ Վստրեչի Ապեր,  Թոխմախի Բաբո, Վովայի Արշակ. Էդ մարդիկ հիմա իրենց ավելի ազատ են զգում քան նախկինում: Էդ մարդիկ Էրեբունիից են: Աս ուղղակի հիշեցնեմ, որ  Արթուր Վանեցյանը նախկինում հենց ԱԱԾ Էրեբունու բաժնում է աշխատել»:


Դանիել Իոաննիսյանն անհասկանալի է համարում ներկայումս կառույցում կատարվող իրողությունների ևհետհեղափոխական Հայաստանի արժեքների կապը:

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի  նախագահ Հովսեփ Խուրշուդյանը համարում է՝ կոռուպցիայի բացահայտմամբ պետք է զբաղվի ոստիկանության համապատասխան բաժանմունքը:

Սակայն մինչ այդ, ըստ  նրա՝ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն: Սա հնարավորություն կտա կադրային անհրաժեշտ փոփոխություններ կատարել՝ մասնագետներ գտնելով կառույցից դուրս: 


«Հիմա, երբ ես տեսնում եմ, թե Ռոբերտ Քոչարյանի գործով դատարաններն ինչ մեծ համարձակությամբ սկսեցին գործել նոր իշխանության, քննության դեմ, ես  հասկանում եմ, որ գուցե համակարգի ներսում կա այլ գործընթաց սպասարկելու որոշում»,- կարծում է Խուրշուդյանը:

Ըստ նրա՝ վեթինգ իրականացնելու կարիք կա նաև այս կառույցում:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը  եւս վստահ է՝ ԱԱԾ գործունեությունը բարելավելու համար անհարժեշտ է կառույցի նկատմամբ իրականացնել խորհրդարանական վերահսկողություն: Սա հնարավոր կլինի, եթե ԱԱԾ-ն դառնա նախարարություն: