Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 22-ը մայիսի. Ինչպես ՕԵԿ-ին փոխարինեց ՄԱԿ-ը (տեսանյութ)

1999-ի այս օրը Դիլիջանի «Իմպուլս» գործարանում բացվեց ոսկեգործության արտադրամասը, որն ապահովելու էր 300 նոր աշխատատեղ։ Ժապավենը կտրեց Ռոբերտ Քոչարյանը։

Բացվեց անվանի գիտնական, պետական գործիչ, Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի հարթաքանդակը՝ նրա 60-ամյակի առիթով։

2002-ի մայիսի 22-ին ընդդիմությունը հրապարակեց հանրահավաքները ժամանակավորապես դադարեցնելու որոշում։ Հանրահավաքային ալիքը բարձրացել էր «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկման առիթով, ինչը նաեւ ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիոն պրոցեսների էր հանգեցրել։

2006-ի այս օրը հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, նրա հետ նաեւ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ ՕԵԿ-ականները։ Այս ուժի փոխարեն կառավարող կոալիցիայում ընդգրկվեց Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ը, որի քվոտայով, ի դեպ, նույն օրը մշակույթի նախարար նշանակվեց Հասմիկ Պողոսյանը։