Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԺ Ազգային Ժողով
A A
Քաղաքականություն

 Վաղն արտահերթ նիստ չի լինի «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությամբ

 

Մայիսի 22-ին Ազգային ժողովում արտահերթ նիստ չի գումարվի: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասացին Ազգային ժողովի Լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ մայիսի 20-ին  «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել, որպեսզի Ազգային ժողովում արտահերթ նիստ գումարվի, որին կքննարկեն մայիսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը, որով նա կոչ  էր արել քաղաքացիներին մայիսի 20-ին հանրապետության բոլոր դատարանների դռները փակել: Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար  ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ստորագրահավաքին մասնակցել են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 18 պատգամավոր: Այսինքն հավաքվել է 36 ձայն, (Լուսավոր Հայաստանը ունի 18 մանդատ), իսկ արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ էր 33 պատգամավոր:

Հիշեցնենք  նաև,  որ  այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել էր, որ Ազգային ժողովի արտահերթ նիստ չի կարող գումարվել երկուշաբթիից շուտ (մայիսի 27), քանի որ մայիսի 24-ին՝ ուրբաթ օրը անցումային արդարադատության մասին լսումներ է լինելու խորհրդարանում, որի շրջանակում կարող են այդ բոլոր հարցերը քննարկել:

ԱԺ նախագահը խորհրդարանական լսումներ է հրավիրում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ մայիսի 24-ին` ժամը 10:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրվում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով:

Լսումների հայեցակարգային ամփոփագիրը եւ հաստատված ընթացակարգը կարելի է գտնել հետեւյալ հղումով:

Լսումների վերջնական օրակարգը՝ այստեղ: