Բացել լրահոսը Փակել լրահոսը
44392_b
A A
Պաշտոնական

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

Մայիսի 21-ին, ժամը 12:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Երևան հատվածի 82-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:  

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Երևան հատվածի 82-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶ-66» (վարորդ` Ֆ.Ա., ծնված 1992 թ.) և «Ford Fiesta» (վարորդ՝ Ե.Ա., ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford Fiesta» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա.Ո.-ն տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդներին և «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ս.Հ.-ին (ծնված 1996 թ.), Ն.Ի.-ին (ծնված 1984 թ.) տեղափոխել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները Ֆ.Ա.-ի, Ս.Հ.-ի և Ն.Ի.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ե.Ա.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները Ա.Ո.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: 

Ըստ լուրերի՝ վիրավորներից երկուսը ՊՆ ծառայողներ են։