Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ համազեկուցողները՝ Նիկոլ Փաշինյանի կոչի եւ դատարանների արգելափակման մասին

Քաղաքականություն
Data8an akcia (4)
 ԵԽԽՎ  Հայաստանի հարցով համազեկուցողներն անդրադարձել են երեկ Հայաստանում տեղի ունեցած « Հանուն անկախ դատարանի» ակցիաներին։
 
«Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է ձեռնպահ մնան գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական ​​համակարգի վրա ճնշում», - հայտարարել են նրանք՝ անդրադառնելով Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու  կոչին։ Հիշեցնենք, որ ակցիան հաջորդել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց՝  կալանքը փոխելու դատարանի որոշմանը։
 
«Չխախտելով այս որոշման սկզբունքները, մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական ​​ իշխանության անկախությունը օրենքի գերիշխանության նախապայման է, և օրենքի գերիշխանությունը լավագույնս ապահովվում է քաղաքական դերակատարների որևէ միջամտության բացակայությամբ։
Կան հստակ իրավական ընթացակարգեր, ինչպիսիք են բարձրագույն դատարանի կոչերը, վիճարկելու դատարանի որոշումը: Հարգելով օրենքի գերակայությունը, պահանջում են հարգել բոլոր քաղաքացիներին պաշտպանելու ընթացակարգերը՝ անկախ նրանցից ով է»,- նշել ենք նրանք։
 
Միաժամանակ նրանք  գիտակցում են, որ  Հայաստանում կա դատական համակարգի նկատմամբ անվտահություն։
 
«Դատական ​​բարեփոխումները շարունակում են մնալ գերակայություն, եւ մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցանկությունը՝ դատական ​​համակարգի բարեփոխումների համար», - հայտնել են համազեկուցողները: