Բացել լրահոսը Փակել լրահոսը
Sahmanadraget
A A
Քաղաքականություն

Դատական համակարգը պետք է վերափոխվի օրենսդրական փոփոխություններով. սահմանադրագետ

Դատական համակարգի խնդիրները կապված են միմյանց. ասաց ԵՊՀ «Սահմանադրական իրավունքի» ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվողների գործերի վարույթի կասեցմանը և Նիկոլ Փաշինյանի կոչով ՀՀ դատարանների մուտքերը շրջափակելու կոչին։

Նախ, սահմանադրագետն անդրադարձավ պատճառահետևանքային կապին՝ նշելով, որ առկա Սահմանադրությունն իրենից ենթադրում է զուտ տեխնիկական փաստաթուղթ։

Վարդան Այվազյանը ամբոխավարության միտում է տեսնում կառավարման ոլորտում, քանի որ օգտագործվում է հանրության զայրույթը քաղաքական նպատակներով։

Դատական համակարգի բարեփոխման լեգիտիմությունն ըստ նրա, պետք է կատարվի միայն օրենսդրական փոփոխություններով և ոչ թե դատարաններ շրջափակելով։

Սահմանադրագետի խոսքով, Փաշինյանն իր կոչով ոտնահարել է Սահմանադրությունը, սակայն դա չի կարելի որակել սահմանադրական կարգի տապալում, քանի որ դատարանները շրջափակելու ակցիան տևել է ընդամենը մի քանի ժամ։

Ըստ Այվազյանի՝ Փաշինյանը բարի կամք ունի վերափոխել դատարանները, սակայն սխալ գործիքակազմ է ընտրված, իսկ երեկվա ակցիան և հայտարարությունները ճնշում էին դատարանների վրա։

Անդրադառնալով Ռ. Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Ս. Օհանյանի, Յու. Խաչատուրովի գործերով վարույթների կասեցմանը՝ նախ ընդգծեց, որ 300.1 հոդվածը լղոզված է ներկայացված քրեական օրենսգրքում և որոշակի պարզաբանումների կարիք կա, իսկ եթե հոդվածը ՍԴ-ի կողմից հակասահմանադրական ճանաչվի, ապա մեղադրանքը կհանվի։