Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Քաղաքացին ընկել է ջրանցքը (տեսանյութ)

Մայիսի 21-ին, ժամը 10:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ «Արևաբաց» ռեստորանի մոտ, քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ջրանցքից դուրս է բերվել Ծ.Ա.-ի (ծնվ. 1966 թ.) դին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ԱԻՆ