Բացել լրահոսը Փակել լրահոսը
EF6A8370-AA26-4BDB-BF75-56AD18033DAB_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Հայազգի Արա Դոլարյանը մեղադրվում է օտարերկրյա կառավարությանը զենքի ապօրինի վաճառքի եւ փողերի լվացման մեջ

Ամերիկայի Ձայն

Ֆրեզնոյում մայիսի 15-ին ձերբակալվել է Ֆրեզնոյի նախկին բնակիչ 58-ամյա Արա Դոլարյանը, ով մեղադրվում է զենքի եւ զինամթերքի ապօրինի վաճառքի, փողերի լվացման եւ դավադրության մեջ, հայտարարել է ԱՄՆ-ի դատախազ Մաքգրեգոր Սքոթը: Դրա մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը:

Դատարանի փաստաթղթերի համաձայն, Դոլարյանը հանդիսանում է Dolarian Capital Inc. (DCI) զենքի վաճառքով զբաղվող ընկերության սեփականատեր, որը գործում է Ֆրեզնոյում, մայրաքաղաք Վաշինգտոնում և Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Դոլարյանը ԱՄՆ-ի քաղաքացի է, ով այժմ բնակվում է Սոֆիայում: 2013 թ. ի վեր և 2014 թ. ԱՄՆ պետքարտուղարությունը մերժել է DCI- ին տրամադրել լիցենզիաներ` միջազգային զենքի գործարքներ իրականացնելու համար: Այս ժամանակահատվածում DCI- ն իրավասու չէր միջազգային զենքի գործարքներ կնքել, սակայն Դոլարյանը կասկածվում է միլիոնավոր դոլարների պայթուցիկների, հրթիռների, հրազենային զենքերի ու օդային ուժերի գնդացիրների փոխանցման մեջ Նիգերիայի կառավարությանը Արեւելյան Եվրոպայից ու Հարավային Աֆրիկայից:

Այս զենքի գործարքի արդյունքում ենթադրվում է, որ 2014 թ. հունիսին Դորյանը վաճառքի պայմանագրեր է կնքել Նիգերիայի անունից գործող ֆրանսիական սպառազինության վաճառքով զբաղվող Societe D'Equipments Internationaux- ի (SEI) ընկերության հետ` ավելի քան 8,5 միլիոն դոլարի պայթուցիկներ, հրթիռներ, հրազենային զենքեր ու օդային ուժերի գնդացիրներ ձեռքբերելու եւ փոխանցելու համար: Դոլարյանը լիցենզավորման հայտ է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարություն 2014 թ. Հունիսին այս գործարքի համար: Դիմումը, ինչպես նաև հետագա եւս մեկ այլ դիմում, երբևէ չի հաստատվել պետքարտողարության կողմից:

Առանց պետքարտողարության հավանության Դոլարյանը որոշ տեղեկության համաձայն Նիգերիայից եւ նրա բրոքեր SEI- ից ստացել է մոտ 8.3 միլիոն դոլար: Այս միջոցների մի մասը տրամադրվել է Նիգերիայի կողմից Հոնկոնգում գրանցված կեղծ կահույքի ընկերության միջոցով: Այնուհետեւ այս գումարները փոխանցվել են Դոլարյանին և այլոց պատկանող տարբեր այլ հաշիվներ: Գումարները ստանալուց անմիջապես հետո Դորյանը օգտագործել է այն անձնական ծախսերը հոգալու համար, ինչպես օրինակ, դաշնային եւ նահանգային հարկային պարտքերը մարելու եւ BMW ավտոմեքենա գնելու համար: 2015 թ. փետրվարին դաշնային կառավարությունը բռնագրավեց ավելի քան 6 մլն դոլար, որ մնացել էր Դոլարյանի հաշվին: Այս բռնագանձման վերաբերյալ առկա է քաղաքացիական վարույթ, որը դեռ ընթաքցի մեջ է (գործ համար 1: 15-cv-954-DAD):

«Ազգային անվտանգության հարցերում առաջնահերթություն են զենքի վաճառքի եւ ԱՄՆ փողերի լվացման վերահսկողության մասին օրենքների խախտումների ուսումնասիրությունը», - ասել է Ազգային անվտանգության նախարարության հատուկ գործակալ Ռայան Լ. Սփռադլինը: «Սպառազինությունների անօրինական վաճառքը սպառնալիք է ոչ միայն ԱՄՆ ազգային անվտանգությանն, այլեւ միջազգային հանրության անվտանգությանը»:

Դոլալյանի գործով դատական լսումը նախատեսված է մայիսի 20-ին:

Եթե ապացուցվի նրա մեղքը չլիցենզավորված գործարքներ իրականացնելու մեջ, ապա Դոլարյանը կարող է դատապարտվել 20 տարվա ազատազրկման եւ մեկ միլիոն դոլար տուգանքի, ինչպես նաև 5 տարվա ազատազրկման եւ 250,000 դոլար տուգանքի ՝ դավադրության համար և 20 տարվա ազատազրկման և 500,000 ԱՄՆ դոլարի չափով տուգանքի՝ փողերի լվացման համար: