Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Կարո Փայլան․ «Միշտ պիտի Արթուրի կողքը լինեմ»

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է ստամբուլահայ 13-ամյա հայ տղա Արթուրի հետ, ով դարձել էր թուրք հաղորդվարար, աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդման «զոհը»։

Հաթիփօղլուն հայ տղային համոզել էր ուղիղ եթերում իսլամ ընդունել։ Տղան նաև անվանափոխ էր եղել և ընդունել թուրքական «Նիհաթ» անունը։ «Իսլամի ընդունումը» տեղի էր ունեցել թուրք հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ շոուի տարրեր ունեցող քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ։ 

Փայլանը հայ տղայի հետ հանդիպումից լուսանկար է հրապարակել իր ֆեյբուքյան էջում, որին կից կատարել է գրառում։ 

«Հանդիպեցի Արթուրին։ Նա լավ է։ Միշտ պիտի իր կողքը լինեմ։ Կանեմ ամեն ինչ, որ իրեն չարից պաշտպանեմ»,- գրել է Փայլանը։ 

Հիշեցնենք, որ Արթուրի մայրը՝ Ermenihaber-ի հետ զրույցում պարզաբանել էր, որ Արթուրը կնքված է և հաճախում է հայկական եկեղեցի։