Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Դատարանները՝ շրջափակված (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունից հետո այս պահին քաղաքացիները փակել են դատարանների մուտքերն ու ելքերը։ Չնայած հայտարարվել էր, որ ակցիան տեղի է  ունենալու  ժամը 8.30-ից, սակայն  ժամը 7-ից որոշ քաղաքացիներ եկել են Սահմանադրական դատարան եւ թույլ չտվել ներս մտնել։ Այստեղ գտնվող «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը չի համարում, որ այս կերպ քաղաքացիները  սահմանադրական կարգ են խախտում, ինչպես նշում են տարբեր կուսակցություններ։ Ըստ նրա՝  քաղաքացիները ոչ թե մեկ գործի համար են բողոքում, այլ ուզում են դատարանները սկսեն գործել օրենքի եւ սահմանադրության համահունչ։

Որոշ դատավորներ տարբեր  դատարաններում փորձել են, այնուամենայնիվ, ներս մտնել։ Դավիթ Բալայանը փորձել է մտնել Շենգավիթի դատարանի պատուհանից, սակայն քաղաքացիներն արգելել են նրա մուտքը:

Դատավոր Բալայանը սայթաքել է։

Որոշ ցուցարարեր հավաքվել էին Բարձրագույն դատական խորհրդի առջեւ։  ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, սակայն, հրաժարվել է պատասխանել իր հրաժարականի մասին հարցին։

Արգելափակված է, մասնավորապես, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մուտքը,  որտեղ  դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 17-ին որոշեց փոխել  Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ անձնական երաշխավորության հիմքով։ Այստեղ էր Դավիթ Սանասարյանը,ով ասաց որ եկել է որպես քաղաքացի։ «Ես կարծում եմ, որ մենք կարող էին այս գործողություններն անել հեղափոխությունից անմիջապես հետո, բայց շանս տվեցինք, որ ուղղվեն, իսկ մենք գիտենք, որ չեն ուղղվել։ Մենք ցույց տվեցինք, որ ազդեցություն չենք ունենում դատական համակարգի վրա, բայց դրանից դատական համակարգը չի առողջանում»,–նշեց նա։

Տարբեր դատարանների մոտ են նաեւ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավորներ։ Վեդիում նրանք փակել են Սնանկության դատարանի դուռը։