Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ashot-Aharonyan
A A
Պաշտոնական

«Վիտալի Բալասանյանի անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել». Աշոտ Ահարոնյան (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն Ֆեյսբուքի էջում գրել է.

«Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը իսկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել»:

Հիշեցնենք, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը մոտ 2 ժամ առաջ Արցախի Հանրապետության Անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան կանգնեցրել է՝ ապօրինի զենք լինելու կասկածով։ ԱԽ քարտուղարը ոստիկաններին չի թույլատրել խուզարկել մեքենան՝ պահանջելով համապատասխան թույլտվություն։ «Ոստիկանները ասել են, որ ինֆորմացիա ունենք, որ ապօրինի զենք ու զինամթերք կա, սպասում ենք համապատասխան գրությանը»,- ասալ էր Վիտալի Բալասանյանը:

Ավելի ուշ՝ ոստիկանները արձանագրություն կազմեցին, որ Վիտալի Բալասանյանը և նրա հետ գտնվող անձը չեն թույլատրում առանց դատարանի որոշման խուզարկել մեքենան: Քիչ անց նրանք հեռացան տարածքից: