Բացել լրահոսը Փակել լրահոսը
bdx
A A
Պաշտոնական

ԲԴԽ-ն կոչ է անում դրսևորել ծայրահեղ զսպվածություն. հայտարարություն (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 19-ին՝ ժամը 21.30-ին, հրավիրել է արտահերթ նիստ, որում քննարկվել է դատարանների շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում են խորհրդից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ խորհուրդն արձանագրել է, որ նախապես ՀՀ վարչապետի մոտ մայիսի 20-ին՝ ժամը 12.00-ին, նշանակված է եղել խորհրդակցություն՝ նվիրված դատաիրավական բարեփոխումների հիմնախնդիրներին:

Հաշվի առնելով, որ վերահաստատվել է նշված խորհրդակցության անցկացումը և դրան նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությունը, Խորհուրդը հանգել է այն հետևությանը, որ.

1) ստեղծված իրավիճակի առնչությամբ ամբողջական դիրքորոշում արտահայտել խորհրդակցությունից հետո հրավիրվող նիստում,

2) անընդունելի համարելով դատարանների բնականոն գործունեության խաթարումը, Խորհուրդը միաժամանակ կոչ է անում դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխատակիցներին դրսևորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում:

Բարձրագույն դատական խորհուրդ