Բացել լրահոսը Փակել լրահոսը
hrdeh
A A
Պաշտոնական

Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Մայիսի 18-19-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվել է մոտ 400 քմ խոտածածկույթ, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Այգեգործների փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Մեծամոր քաղաքում՝ մոտ 500 քմ, Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղի 8-րդ փողոցի թիվ 5 տան բակում՝ մոտ 150 հակ անասնակեր:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: