Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitlevvd
A A
Քաղաքականություն

«Պահանջում ենք անհապաղ կալանավորել Քոչարյանին». Ազատության հրապարակում հանրահավաք է (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու դեմ պայքարող քաղաքացիները, խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումից հետո քայլերթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ:

Բողոքի ակցիայի կազմակերպիչները հորդորում են մարդկանց Ազատության հրապարակում միանալ իրենց եւ համատեղ որոշել, թե ինչպե՞ս շարունակեն պայքարել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դեմ:

Բոլոր վարորդներին էլ կոչ են անում բարձրանալ հարթակ` իրար հետ որոշելու, թե ինչպե՞ս են ճանապարհները փակելու: «Եթե մինչեւ երկուշաբթի օրը Ռոբերտ Քոչարյանը կալանավորված չլինի, Հայաստանում կլինի տոտալ բլոկադա»,- հայտարարեց կազմակերպիչներից մեկը:

Ժամը 20.00-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրվել: