Բացել լրահոսը Փակել լրահոսը
Isagulyan Garnik
A A
Քաղաքականություն

Իսագուլյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

««hayeli.am» կայքը այսօր առավոտյան լուր է հրապարակել այն մասին, թե Գառնիկ Իսագուլյանը հեռախոսազանգեր է ստացել, որտեղ հնչել են սպառնալիքներ Իսագուլյանի ու իր ընտանիքի հասցեին: Չնայած այն փաստին, որ հրապարակման մեջ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ առնչություն ունեցող որևէ մեկի և առհասարակ որևէ կոնկրետ անձի վերաբերյալ որևէ տվյալ չկա, նյութի վերնագրում, ըստ էության, մատներից հոտ քաշելով, նշվել է, թե «Գլխավոր դատախազի մարդիկ գիշերն ահաբեկել են Գառնիկ Իսագուլյանին»:

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ սպառնալիքներ ստանալու վերաբերյալ Գառնիկ Իսագուլյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որին պատշաճ ընթացք կտրվի:

Լրատվամիջոցների գործընկերներիս խնդրում եմ զերծ մնալ հետագայում որևէ փաստարկվածություն չունեցող պնդումների վրա կառուցված վերնագրային մանիպուլյատիվ ծուղակներն ընկնելուց և չանել ոչ արժանահավատ, խիստ ժամանակավրեպ հետևություններ»: