Բացել լրահոսը Փակել լրահոսը
HAYK ALUMYAN
A A
Քաղաքականություն

Հայկ Ալումյանը պնդում է, որ Քոչարյանն արդեն մեկուսարանում չէ (տեսանյութ)

Այժմ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը ԱԱԾ շենքի դիմաց Է և սպասում է իր պաշտպանյալի ազատ արձակմանը։   

Հայկ Ալումյանը «Ա1+»-ի զրույցում վերահաստատեց իր պնդումը, թե դատարանի վրա ճնշում է գործադրվել պատգամավոր Հայկ Սարգսյանը կողմից։ Վերջինս գրառում էր արել,որ հնարավոր է Քոչարյանը ազատ արձակվի եւ առաջարկել գալ դատարանի մոտ։

Սակայն ըստ Ալումյանի դատարանը չենթարկվեց ճնշմանը։Ալումյանի փոխանցմամբ, գլխավոր դատախազությունն իրավունք չունի բողոքարկել այս որոշումը։ Բայց  դատախազ Կարեն Բիշարյանն ասել  էր.  «Ըստ այդմ, մենք դատական ակտը վիճարկելու հարցը վերջանականպես կորոշենք, երբ ամբողջությամբ ծանոթանանք ակտի հիմնավորումներին»։

 Ի դեպ, Հայկ Ալումյանը լրագրողներին հայտնեց, թե իրեն տեղեկացրել են, որ Ռոբերտ Քոչարյանը ԱԱԾ Խանջյան մուտքով դուրս է եկել։