Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան
A A
Քաղաքականություն

Քոչարյանը ազատ արձակվեց (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ  հրապարակեց  որոշում։   Նրա խափանման միջոցը փոխվեց։ Քոչարյանը չէր բերվել դատարան։

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց Արցախի Հանրապետության նախագահների անձնական երաշխավորմամբ։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում անձամբ ներկայացրել էին անձնական երաշխավորություն` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:


«Հաշվի առնելով Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վաստակը հայկական երկու հանրապետությունների կայացման հարցում, նրա հսկայական ավանդը Արցախյան պատերազմում և հայոց բանակաշինության մեջ, երաշխավորում ենք՝ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Երաշխավորում ենք ազատության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա ներկայանալը դատարան և դատավարական պարտականությունների կատարումը, ուստի խնդրում ենք՝ կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով»,֊ ասվում է երաշխավորության մեջ:

 Ի դեպ,  որոշում կայացնող դատավոր Դավիթ Գրիգորյաը  Բարձրագույն դատական խորհրդին  դիմել է, որ իր անուն-ազգանունը վեց ամիս ժամկետով հանվի գործերի բաշխման ցանկից: Դիմումը  մայիսի 13-ին  բավարարվել էր։