Բացել լրահոսը Փակել լրահոսը
komitas2
A A
Մշակույթ

Դեռ անհրաժեշտ է ֆինանսավորում բացառիկ միջոցառման համար. դեսպան

Սեպտեմբերի 20֊ին Եվրոպայի լավագույն երգչախումբերից մեկը՝ Լատվիայի ռադիոյի երգչախումբը՝ Սիգվարդս Կլյավայի գլխավորությամբ կկատարի Կոմիտասի Պատարագն ամբողջությամբ։

Ըստ Լիտավայում, Լատվիայում եւ Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի՝ սա բացառիկ միջոցառում է լինելու, քանի որ Պատարագը, որը նախատեսված է արական երգչախմբի համար, մեր նախաձեռնությամբ նշանավոր երաժիշտ, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, փոխադրել է խառը երգչախմբի համար։

«Սա կլինի համաշխարհային պրեմիերա։ Խառը, արտասահմանյան երգչախումբը կկատարի Կոմիտասի Պատարագն ամբողջությամբ։ Հայաստանի օպերային թատրոնի մեներգիչներ Hovhannes Nersessian ը և Armen Badalyan ը կլինեն մենակատարները։ Ռիգայի Սուրբ Հովհաննես եկեղեցում կատարումից հետո այն կձայնագրվի նաև մեծ հեղինակություն ունեցող ընկերություններից մեկի կողմից աուդիո սկավառակով։ Այս կերպ մենք կնպաստենք հայ հոգևոր երաժշտության, հայոց մշակույթի տարածմանը, և արժայնվունս կպատվենք մեծն Կոմիտասին»,- հայտնում է նա։
Նախաձեռնությունը պատկանում է Լատվիայում ՀՀ դեսպանությանը՝ Ռիգայի հայ առաքելական եկեղեցու բարձր հովանու ներքո։

«Իհարկե, դեռ անհրաժեշտ է հայթայթել ֆինանսավորումը։ Սակայն կանգ չենք առնելու և պատվով իրականացնելու ենք այս գործը»,- ասում է դեսպանը։