Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Կարելի է երգել Պլասիդո Դոմինգոյի հետ և չկորցնել համեստությունը (տեսանյութ)

Արդեն տաս տարի  է Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը աշխարհի լավագույն օպերային բեմերի հրավիրյալ է, աշխատում է մեծանուն ռեժիսորների հետ, արժանանում հանդիսատեսի հիացական արձագանքներին, Պլասիդո Դոմինգոյին փոխարինել է Ֆրանչեսկո Ֆոսկարիի դերերգում՝ Վերդիի «Երկու Ֆոսկարի» օպերայում, նաև երգել է նրա հետ միասին Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերայում:

Գևորգ Հակոբյանը վստահ է, որ երգչի համար կարևոր սկզբունքը՝բարձունքի ճանապարհին համեստությունը չկորցնելն է, քանի որ բարձունքից ևս կարելի է սայթակել: «Իմ ուսուցիչը, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանը, որի մոտ ուսանել են Գեղամ Գրիգորյանն ու այսօր համաշխարհային բեմում փայլող մեներգիչներ, իր տեսակով հենց այդպիսին էր», - ասում է նա: 

Մանրամասները՝  տեսանյութում