Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Բելառուսական գույները հասել են Երեւան (տեսանյութ)

Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի շրջանակներում մայիսի 17-ից 19-ը Հ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում  բացվեց  Բելառուսի պատմության ազգային թանգարանի կողմից կազմակերպած «Բելառուս – երկիր ոգեղնիկ» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում ներկայացված են խեցեգործական և ժողովրդական տեքստիլի աշխատանքներ, ասեղնագործած սրբիչներ և ծածկոցներ, կենցաղային իրեր, ինչպես նաև  Բելառուսի և Լեհաստանի վաստակավոր նկարիչ Նապոլեոն Օրդայի գրաֆիկական աշխատանքները: Այդ գրաֆիական աշխատանքների շնորհիվ այցելուները  հնարավորություն են ստանում ծանոթանալ18-ից 19 դարի բելառուսական և լեհական ճարտարապետական կոթողների մասին, որոնց մեծ մասը այժմ պահպանված չեն:

«Հայկական և բելառուսական տեքստիլ աշխատանքներում կան որոշակի նմանություններ ինչպիսիք են արևի և հավերժության խորհրդանիշները և այլն: Սակայն խեցեգործական աշխատանքները ի տարբերություն հայկական ավանդական խեցեգործության, այստեղ գերակշռում են ավելի վառ գույներիը, ինչն էլ հաղորդում է բարձր տրամադրություն». -նշեց կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Եվգենյա Քալանթարյանը:

 

Մանրամասները՝  տեսանյութում