Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատախազություն
A A
Պաշտոնական

Պետությանը պատճառված վնասը կազմել է 1 618 500 895 ՀՀ դրամ

  ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ
ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և
ամփոփվել է 2019թ. 4 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի
հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերի, արձանագրված
պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը, որի արդյունքում
պարզվել է, որ.


2019թ. 4 ամիսների ընթացքում բացահայտված կոռուպցիոն բնույթի
հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցվել է
295 քրեական գործ, որոնցով հանցագործությամբ պետությանը պատճառված
ընդհանուր վնասը կազմել է 22.399.524.499 ՀՀ դրամ: Նշված գործերից
9.089.267.645 դրամի պատճառված վնասը բացահայտվել է ՀՀ ազգային
անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի, 1.697.800.000 դրամը՝ ՀՀ
հատուկ քննչական ծառայության, իսկ մնացածը՝ 11.611.062.838 դրամը՝ ՀՀ
քննչական կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ:
Վերջինի մեջ ընդգրկված է նաև «Ծաղկաձորի ճոպանուղու» պետական միջոցներով
կառուցելու, այն ՀՀ ՀԱՕԿ-ին հանձնելու գործընթացում, հեմոդիալիզի
պարագաների գնման ընթացակարգերի ժամանակ և այլ ոլորտներում թույլ տրված
առերևույթ չարաշահումներով պետությանը ընդհանուր մոտ 2 մլրդ ՀՀ դրամ վնաս
հասցնելու փաստերով ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրությունների
արդյունքում հարուցված քրեական գործերով արձանագրված վնասը:



Բացահայտված ընդհանուր վնասից 2019թ. 4 ամիսների ընթացքում վերականգնվել է
1.902.212.059 ՀՀ դրամը, իսկ շուրջ 203.598.250 դրամի վնաս, առկա դրամական
միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն
է՝ այդ չափով առկա անշարժ և շարժական գույքի, արժույթի կամ արտարժույթի վրա
դրված կալանքով: Նշված գործերից 967.904 դրամը վերականգնվել է ՀՀ ազգային
անվտանգության ծառայության քննչական վարչության, 1.655.800.000 դրամը՝ ՀՀ
հատուկ քննչական ծառայության, իսկ մնացածը՝ 243.944.155 դրամը՝ ՀՀ քննչական
կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ:



Բացի այդ, ՀՀ ՊԵԿ քննչական վարչության վարույթում 2019թ. ամիսների
ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ (կանխամտածված սնանկությունը) և
205-րդ (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հոդվածների
հատկանիշներով հարուցված 72 և նախկինում կասեցված և վարույթը վերսկսված 20
քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 1618500895 ՀՀ
դրամ, որից վերականգնվել է  2.088.877.687 ՀՀ դրամը:



          ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին