Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0129735
A A
Քաղաքականություն

Քոչարյանը չգիտե՞ր, որ 20 ինտերնետային կայք էր արգելափակվել (տեսանյութ)

Քոչարյանի հիմնավորումը

2008թ մարտի 1-ին իրավունքները սահմանափակվել են   Հայաստանի տարածքի միայն երկու  տոկոսում,- այս մասին դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։   Նա հիմնավորեց նրանով, որ  արտակարգ դրություն հայտարարվել է  Երեւանում, իսկ այն 1200  բնակավայրերից մեկն է սոսկ։  Ըստ նրա  խոսքի ազատությունն էլ սահմանափակվել է մեկ բնակավայրում։

Քոչարյանի խոսքով՝ սահմանափակվել է միայն 32 հեռուստաընկերություններից 9-ի, 39 թերթից 15-ի աշխատանքը,  ինտերնետի սահմանափակում էլ չի եղել։  «Ամեն ինչ արվել է ողջամիտ չափի մեջ, մի բան էլ պակաս»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝  հավելելով, եթե նույնիսկ անգամ  ինչ-որ բան է եղել, թեեւ ինքը համարում է , որ չի եղել, սահմանադրական կարգի խախտում է, բայց ոչ  տապալում՝ ինչպես ավում է իր մեղադրանքում։

Իրականությունը

2008թ-ին Ռոբերտ Քոչարյանի՝ երկրում 20-օրյա արտակարգ դրություն հայտարարելուց հետո թերթերի մեծ մասը հրաժարվեց  տպագրվել, որովհետև իրականացվում էր գրաքննություն։

Թեեւ արտակարգ դրության մասին հրամանագրով  պարզապես արգելվում էր պետական և ներքաղաքական հարցերի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումից տարբեր տեղեկություն ներկայացնելը, ԱԱԾ ներկայացուցիչները տպարանում գրաքննություն էին անում։

Հեռուստաընկերություններն էլ   պաշտոնական դիրքորոշումից բացի այլ  տեղեկատվություն չէին ներկայացնում։

2008թ մարտին  արգելափակվեցին  մոտ 20 ինտերնետային կայքեր, հիմնականում լրատվական բնույթի,  թեև համապատասխան հրամանագրում արգելափակման մասին որևէ խոսք չկար:   Արգելափակվել էր նաեւ «Ա1+»-ի. «Ազատության» կայքերը։

Արգելափակվեց նաև Youtube-ը, քանի որ այնտեղ քաղաքացիները. ընդդիմությունը սկսել էր տեղադրել մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ տեսանյութեր:

 Ինտերնետային շրջափակումից դուրս գալու համար՝ օգտվողները սկսեցին    այցելել փակված կայքերը անոնիմայզերների կամ արտաքին proxiserver-ների միջոցով:

Այսպիսին էր իրավիճակը ուղիղ 20օր՝ արտակարգ դրության օրերին։